Աշխարհ

09.03.2017 14:58


Մի խումբ թուրք դիվանագետներ Շվեյցարիայից ապաստան են խնդրել

Մի խումբ թուրք դիվանագետներ Շվեյցարիայից ապաստան են խնդրել

Դիվանագիտական անձնագրեր ունեցող Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ քաղաքական ապաստան են խնդրել Շվեյցարիայից:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Haberler»–ին հղումով։

Ապաստան խնդրողների մեջ է եղել նաև Բեռնում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնակատար Վոլքան Քարագյոզը: Վերջինս խնդրել է, որ իր ընտանիքին նույնպես ապաստան տրամադրվի:

Աղբյուրը չի մանրամասնում, թե ինչ պատճառով են վերոնշյալ մարդիկ ապաստան խնդրել: Փոխարենը նշվում է, որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Քարագյոզը հեռացվել էր պաշտոնից: Նա մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ: Նրան Թուրքիայի ԱԳՆ-ն հետ էր կանչել, սակայն վերջինս չէր վերադարձել հայրենիք:

Այս խորագրի վերջին նյութերը