Լրահոս

12.01.2010 15:49

Ձերբակալվել է ոստիկանության կապիտան Հ. Սիմոնյանը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները անցնելու կասկածանքով 2010թ. հունվարի 11-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Հ. Սիմոնյանը:

Նախաքննության տվյալներով Հ. Սիմոնյանը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչ Դ. Աթոյանի վարույթում նախապատրաստվող նյութերով դիտավորությամբ կատարել է հակաօրինական գործողություններ:

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։