Լրահոս

09.03.2017 14:45


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 8-ին՝ ժամը 16.45-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 17 շենքի մոտ իրար են բախվել «Միցուբիշի» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 8-ին՝ ժամը 17.45-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 82-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 9-ին՝ ժամը 00.20-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Տաշիր ճանապարհի 49-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 8-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես Ե 420» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 26-րդ կմ-ին բախվել է շինարարական աշխատանքների համար ճանապարհին դրված արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 8-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նյութերի նախապատրաստման ընթացում պարզվել է, որ «ՈՒԱԶ»-ը բախվել է իր դիմացից երթևեկող «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 8-ին՝ ժամը 17.45-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 70 շենքի մոտ իրար են բախվել «Սուզուկի» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 8-ին՝ ժամը 11.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ճակատային շրջանի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ մարտի 7-ին՝ ժամը 23.45-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Ձորք թաղամասի թիվ 1 շենքի մոտ բախվել է «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Աուդի»-ի վարորդը ստացել է նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 7-ին՝ ժամը 8.20-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծխախոտագործների փողոցի թիվ 117 հասցեի մոտ բախվել է «Տոյոտա Կորոլա» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաների:
«Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 7-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Լադա Պրիորա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լադա Պրիորա»-ի վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 7-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 49-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 7-ին՝ ժամը 10.10-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիկ գյուղի Կ. Շահինյան փողոցում վրաերթի է ենթարկել 82-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, ապա ինքնակամ ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 7-ին՝ ժամը 12.55-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին` «Պուշկինյան» ոլորանների 3-րդ կմ-ին, բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը և 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 7-ին՝ ժամը 8.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհից Գետարգել գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը