Լրահոս

04.12.2010 00:53


Հայաստանը հաղթեց համաշխարհային օլիմպիադայում

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը Թուրքիայի Բուրդուր քաղաքում դարձավ պատանիների համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Նախավերջին տուրում հայ շախմատիստները 3:1 հաշվով առավելության հասան Սիրիայի նկատմամբ եւ ժամանակից շուտ ապահովեցին առաջին հորիզոնականը: 9 անընդմեջ հաղթանակներից հետո Հայաստանը 28.5 միավոր ունի իր ակտիվում:

Հայաստանը երկրորդ անգամ է նվաճում շախմատի պատանիների համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: 1998 թվականին Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում նման հաջողության էին հասել Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Վարուժան Հակոբյանը:

Ըստ armsport.am-ի

Այս խորագրի վերջին նյութերը