Լրահոս

04.12.2010 10:52


Եվրախորհրդարանի համազեկուցող. «Հայ ժողովուրդը չպետք է ապրի շրջափակման մեջ»

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի համազեկուցող Ալեքսանդր Միրսկին հայտարարել է, որ հայ ժողովուրդը չպետք է ապրի շրջափակման մեջ։ Իր զեկույցը Եվրախորհրդարանում նա կներկայացվի 2011 թ-ի փետրվարին։

Ինչպես նախկինում հաղորդվել էր, 2010 թ-ի մայիսի 20-ին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել՝ հիմնվելով բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի «Հարավային Կովկասում Եվրամիության ռազմավարության մշակման անհրաժեշտության մասին» զեկույցի վրա։ Այդ բանաձևում մասնավորապես ասվում է, որ «Լեռնային Ղարաբաղին կարող է տրվի որոշակի միջանկյալ կարգավիճակ մինչև վերջնական կարգավիճակի ճշտումը, որն, իր հերթին, հնարավորություն կտա այդ անցողիկ փուլում ապահովել հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյատևումն ու համագործակցությունը»։ Փաստաթուղթը պահանջում է հայկական զորքերի դուրսբերումը Ադրբեջանի «գրավյալ տարածքներից»։ Այդ բանաձևը արժանացել էր հայկական կողմի քննադատության։

Ըստ Regnum-ի

Այս խորագրի վերջին նյութերը