Լրահոս

08.03.2017 17:35


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Մարտի 8-ին՝ ժամը 14:46-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի նոր գերեզմանատան տարածքում ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 2110 մակնիշի 35 FO 152 և «Opel» մակնիշի 34 OL 546 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

***

Մարտի 8-ին՝ ժամը 02:34-ին, ահազանգ է ստացվել , որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վատ տեսանելիության պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսի մեջ (հետևի անիվներով). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes E-200» մակնիշի 33 LP 458 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը