Լրահոս

08.03.2017 14:35


Սեյրան Օհանյան. «Խորին խոնարհում, սեր ու ակնածանք ձեզ, հայո՛ց մայրեր»

Սեյրան Օհանյան. «Խորին խոնարհում, սեր ու ակնածանք ձեզ, հայո՛ց մայրեր»

Սիրելի´ մայրեր, կանայք և աղջիկներ,

Շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ՝ ի սրտե մաղթելով, որ սերն ու երջանկությունը ձեր սրտերում, ընտանիքներում հավերժ լինեն... չէ որ դուք էլ սիրո ու ջերմության անսպառ աղբյուր եք:

Ձեր սերն ու ժպիտը բացվող առավոտները դարձնում են խաղաղ: Ձեր բարությունն ու իմաստությունը մտքի, հոգու թռիչք են պարգևում մանուկներին: Ձեր անսպառ համբերությունը ներշնչանքի ու հավատի աղբյուր է նրանց համար, որ սնում է հոգին՝ մղելով ստեղծագործ աշխատանքի ու հերոսության:

Խորին խոնարհում, սեր ու ակնածանք ձեզ, հայո՛ց մայրեր, որոնց որդիներն իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի:

Փա´ռք ու պատիվ ձեզ, տիկնա՛յք փափկասուն Հայո՛ց աշխարհի: Մեր պատմության ամենաօրհասական պահերին դուք միշտ կանգնած եք եղել ձեր այրերի կողքին՝ հույս տալով, ապավեն լինելով և հավասարապես կրելով պատերազմի անողոք հարվածներն ու ցավը, բայց տոկալով ու հաղթելով:

Թող խաղաղությունը տիրի ամենուր: Եվ հայոց մայրերի աչքերը այսուհետ փայլեն միայն հույսի, ուրախության, սիրո ջերմ ցոլքերով:

Հարգանքով՝ Սեյրան Օհանյան

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համար, գենրեալ–գնդապետ Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը