Լրահոս

08.03.2017 12:02


Հրդեհ Գարեգին Նժդեհի փողոցում (լրացված)

Հրդեհ Գարեգին Նժդեհի փողոցում (լրացված)

Մարտի 8-ին՝ ժամը 10:31-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ս. Մ.-ի բնակարանի ննջասենյակում (12 քմ) այրվում են մեկ բարձ, ներքնակ և ծածկոց՝ մասամբ. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:38-ին, մարվել՝ 10:53-ին:

Այս խորագրի վերջին նյութերը