Լրահոս

07.03.2017 20:28


Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում

Մարտի 8-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին կեսօրից հետո, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում

Մարտի 8-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին կեսօրից հետո, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Երևան քաղաքի մարտի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան 20.50C (1999 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան -13.90C (1985 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան 3.90

Այս խորագրի վերջին նյութերը