Լրահոս

07.03.2017 18:20


Ինչպե՞ս խուսափել ալերգիաների գարնանային սրացումից.մեկնաբանում է մասնագետը

Ինչպե՞ս խուսափել ալերգիաների գարնանային սրացումից.մեկնաբանում է մասնագետը

Գարնան գալու հետ մի շարք հիվանդություններ սկսում են սրվել, հատկապես ալերգիաները: «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ալերգոլոգ Ժասմենա Ղուկասյանի խոսքով` ալերգիայի տեսակներից սեզոնային ռինիտը, օրինակ, սրանում է հենց գարնան սկզբին՝ մարտ-ապրիլ ամիսներին: Պետք է ճիշտ ժամանակին այցելել բժշկի` կանխելու համար հիվանդության զարգացումը, որպեսզի կարողանաք լիարժեք վայելել եղանակի հաճելի փոփոխությունները: Սեզոնային ալերգիաների սրացման դեպքում պացիենտեներին դեղորայքային ու պրոֆիլակտիկ բուժում է նշանակվում: Ալերգիան չբուժելու դեպքում այն նաև մի տեսակից կարող է փոխվել մեկ այլ տեսակի: Հաճախակի կրկնվող սեզոնային ռինիտը կարող է վերածվել ասթմոիդ բրոնխիայի կամ բրոնխիալ ասթմայի:

Ալերգոլոգը նաև շեշտում է, որ առհասարակ ալերգիաների առկայությունը չի կարելի ականջի հետև գցել. անպայման պետք է պարզել ալերգիայի պատճառը ու համապատասխան բուժում ստանալ: Ալերգոլոգ Ժասմենա Ղուկասյանի խոսքով` մաշկային ալերգիաների առաջին նախանշաններն են` քորը, ցանավորումը, այտուցը, կարմրությունը, իսկ շնչառական ալերգիաների դեպքում`բազմակի փռշտոցը, քթահոսությունը, խեղդոցի զգացում, շնչառական դժվարությունները, գլխացավերը, գլխապտույտները:

«Ալերգենի հայտնաբերումը հեշտ խնդիր չէ, հետևաբար շատ կարևոր է ճիշտ հետազոտելը:Երբ մեզ դիմում են ալերգիայի նախանշաններով հիվանդներ, մենք անցկացնում ենք բազմակի հետազոտություններ, վերցվում է արյան անալիզ` ալերգենը հայտնաբերելու և բուժելու համար: Իսկ այն դեպքերում, երբ ալերգենը չի հայտնաբերվում, իրականացնում ենք ընդհանուր հակաալերգիկ բուժում` ալերգիկ ֆոնը իջեցնելու նպատակով»,- ասում է Ժասմենա Ղուկասյանը:

Ալերգոլոգի խոսքով` գոյություն ունեն նաև պսեվդոալերգիաներ, երբ ալերգիան զարգանում է որևէ հիվանդության հետևանքով, հետևաբար պետք է նախ գտնել ու բուժել հիմնական հիվանդությունը:

«Մեզ շատ հաճախ դիմում են օնկոլոգիկ հիվանդները, որոնց մոտ քիմիայի ընդունման հետևանքով ալերգիկ հիվանդություններ են զարգացել: Քիմիա ստանալուն զուգահեռ նման հիվանդները «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ստանում են նաև հակաալերգիկ բուժում, որն օգնում է կանխել ալերգիայի խորացումը և հնարավորություն է տալիս շարունակել քիմիայի ընդունումը մինչև վերջ»,- ասում է Ժ. Ղուկասյանը:

Նա նաև հավելում է.«Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որտեղ մեզ շրջապատում են ալերգենները: Սննդի մեջ կան մեծ քանակությամբ քիմիական նյութեր, որոնք առաջացնում են ալերգիաներ, օդը ախտոտված է վնասակար արգասիքներով, որոնք ևս ալերգիկ ազդեցություն ունենալ: Մարդիկ, ովքեր ժամանակին հետազոտվում են ու հետևում են իրենց առողջությանը, շատ ավելի բարձր իմունիտետ ունեն՝ընդդեմ ալերգիաների»:

Հավելենք, որ մինչև մարտի 20-ը Սլավմեդ բժշկական կենտրոնում Երևանի գլխավոր թերապևտը անցկացնում է անվճար խորհրդատվություն: Նեղ մասնագետների, այդ թվում ալերգոլոգի խորհրդավտությունը, կարող եք ստանալ 20% զեղչով, ինչպես և լաբորատոր ու գործիքային հետազոտությունները:

Այս խորագրի վերջին նյութերը