Լրահոս

07.03.2017 15:28


Խուզարկությամբ զինանոց են հայտնաբերել (լուսանկարներ)

Խուզարկությամբ զինանոց են հայտնաբերել (լուսանկարներ)
Մարտի 6-ին ոստիկանության ծառայողները ՀՀքրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ինմասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) խուզարկություն են կատարել 1970 թ. ծնված Աշոտ Գաբրիելյանին պատկանող՝ Երևանի Նոր Արեշի 50 փողոցի մի հասցեի հետնամասում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ առանց գործարանային համարի, ինքնաձիգի երեք պահունակ, «343-C 1866» տիպի թմբուկավոր ատրճանակ, ձեռքի 1 նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 300 փամփուշտ, օպտիկական սարք, մետաղյա գլանանոթ, հակագազ, մետաղյաձող, նռնակի դետալ, դետոնատոր, 14 սմ և 12 սմ շեղբի երկարության դանակ ու 1 սվին դանակ:
Ժամը 18.40-ին Ա. Գաբրիելյանը բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է փորձաքննությունն։

Այս խորագրի վերջին նյութերը