Լրահոս

07.03.2017 14:02


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Մարտի 7-ին՝ ժամը 10:18-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Սիսական» ռեստորանի մոտակայքում «BMW» մակնիշի 35 FN 347 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 5-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Մարտի 7-ին՝ ժամը 03:15-ին, ահազանգ է ստացվել, որ Երասխահուն-Վարդանաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ԳԱԶ-24» մակնիշի 07 LT 127 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է դաշտամիջյան ճանապարհին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը