Լրահոս

07.03.2017 11:32


Ծխախոտագործների փողոցում իրար է բախվել 4 ավտոմեքենա

Ծխախոտագործների փողոցում իրար է բախվել 4 ավտոմեքենա

Մարտի 7-ին՝ ժամը 08.24-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ «Մետաքս Գոլդ» ՍՊԸ-ի մոտակայքում՝ Սարալանջի պողոտա տանող ավտոճանապարհին (նորակառույց շենքի մոտակայք), տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 4 ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծխախոտագործների փողոցի թիվ 117 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra G» մակնիշի 35 AX 808 (վարորդ՝ Ա. Հ.), «Էլտիկ» տաքսի ծառայությանը պատկանող «Toyota Corolla» մակնիշի 35 AL 571 (վարորդ` Հ. Խ.), «Volkswagen Golf» մակնիշի 34 VU 595 (վարորդ՝ Հ. Մ.), «BMW-520i» մակնիշի 32VA002 (վարորդ՝ Ս. Հ.) և «Էրեբունի» տաքսի ծառայությանը պատկանող «Nissan Sylphy» մակնիշի 34 AV 207 պետհամարանիշերով (վարորդ՝ Հ. Գ.) ավտոմեքենաները:

Հ. Գ.-ը (ծնվ. 1965 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը