Լրահոս

07.03.2017 11:19


Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա

Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանսուա Օլանդի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով՝ կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Փարիզում նախատեսված են Ս. Սարգսյանի հանդիպումները Ֆրանսիայի գործարար շրջանակների, Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:

Սարգսյանը կայցելի նաև Լիոն՝ հանդիպում կունենա Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:

Այս մասին հայտնում են Ս. Սարգսյանի աշխատակազմից

Այս խորագրի վերջին նյութերը