Աշխարհ

07.03.2017 10:35


ՄԱԿ–ը դատապարտել է ԿԺԴՀ–ի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումները

ՄԱԿ–ը դատապարտել է ԿԺԴՀ–ի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումները

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը զերծ մնալ սադրիչ գործողություններից և լիովին պահպանել միջազգային պարտավորությունները։

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների արձակումները, որոնցից 3-ը (ընդհանուր՝ 4) ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում։ Նման գործողությունները խախտում են ՄԱԿ-ի բանաձևերը և լրջորեն խարխլում խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասվում է ՄԱԿ-ի մամլո քարտուղար Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում։

ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ ԱԽ-ն մարտի 8-ին դռնփակ խորհրդակցություններ կանցկացնի։ Նախաձեռնողներն են ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը