Լրահոս

12.01.2010 13:32

Զ. Թադևոսյան. ««Ժառանգությունից» 6 հոգի եղել են ընտրատեղամասային հանձնաժողովներում»

Զ. Թադևոսյան. ««Ժառանգությունից» 6 հոգի եղել են ընտրատեղամասային հանձնաժողովներում»

-Այս անգամ ընտրությունները ընդդիմության կողմից կազմակերպված էին բարձր մակարդակով։ Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները շատ լավ են աշխատել, վստահված անձինք բանիմաց էին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը։

Զ. Թադևոսյանը, ով նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ է «Ժառանգություն» կուսակցությունից, ու ԿԸՀ-ում դեռևս շարունակում է մնալ որպես «Ժառանգության» ներկայացուցիչ, թեև այլևս այդ կուսակցության  անդամ չէ, ասել է, որ «Ժառանգությունից» 6 հոգի եղել են ընտրատեղամասային հանձնաժողովներում.

-«Ժառանգություն» կուսակցությունից տրոհված «Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնության կողմից ևս անդամներ են ներգրավված եղել ընտրատեղամասային հանձնաժողովներում,-ընդգծել է Զ. Թադևոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։