Լրահոս

06.03.2017 15:14


ԿԸՀ-ն հրապարակել է տարածքային ընտրական հանձնաժողովների գտնվելու վայրերի քարտեզը

ԿԸՀ-ն հրապարակել է տարածքային ընտրական հանձնաժողովների գտնվելու վայրերի քարտեզը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում (www.elections.am) հրապարակվել են ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ձեռնարկը, ինչպես նաեւ տարածքային ընտրական հանձնաժողովների գտնվելու վայրերի քարտեզը:

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին, հատկապես տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես անդամներ նշանակվող քաղաքացիներին ձեռնարկի միջոցով ծանոթանալ ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումների աշխատանքին»,-ասվում է ԿԸՀ հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը