Լրահոս

06.03.2017 12:05


Երկրաշարժ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (փոփոխված)

Երկրաշարժ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (փոփոխված)

Սույն թվականի մարտի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:24-ին (Գրինվիչի ժամանակով` 06:24) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.180 և արևելյան երկայնության 46.360 աշխարհագրական կոորդինատներով (ԼՂՀ, Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ հյուսիային բնակավայրերում՝ Դադիվանք գյուղում՝ 3-4 բալ և Քարվաճառ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Տեղական ժամանակով 10:29-ին երկրաշարժին հաջորդել է 2.0 մագնիտուդով հետցնցում:

Այս խորագրի վերջին նյութերը