Լրահոս

06.03.2017 10:36


Սատանի կամուրջը ժամանակ առ ժամանակ փակ է լինելու

Սատանի կամուրջը ժամանակ առ ժամանակ փակ է լինելու

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 7-րդ կմ-ից մինչև 8-րդ կմ-ը (Սատանի կամուրջ) իրականացվում են ճանապարհաշինարարական աշխատանքներ, ինչի պատճառով ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակ է լինելու:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը