Լրահոս

12.01.2010 13:29

Սահմանադրական դատարանը հիմքե՞ր ուներ

Սահմանադրական դատարանը հիմքե՞ր ուներ

-Իրավական առումով ճիշտն ու սխալը որոշում է օրենքը։ ՍԴ-ն իրավական բարձրագույն մարմին է, և իրենք են որոշել, ավելի նպատակահարմար գտել են այս ձևը, ուրեմն դրա համար կան հիմքեր,- քննարկումները գրավոր ընթացակարգով անցկացնելու ՍԴ որոշման վերաբերյալ ասել է Էդուարդ Շարմազանովը։

Այսօր Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի՞, թե՞ ոչ, Է.Շարմազանովը դժվարացել է ասել, քանի որ հարցը, նրա խոսքերով, ՀՀ համար շատ կարևոր է, և պատահական չէ, որ նախագահը դիմել է ՍԴ՝ հարցի սահմանադրականությունը լուծելու նպատակով։ Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է, որ ՍԴ-ն արձանագրությունները հակասահմանադրական ճանաչի, նա պատասխանել է, որ նիստի վճռից առաջ չի ցանկանում կարծիք հայտնել՝ այդուհանդերձ նշելով, որ Հանրապետական կուսակցությունն առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է և արձանագրություններում նախապայմաններ չի տեսնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։