Լրահոս

06.03.2017 10:12


Ադրբեջանական զինուժը կիրառել է 60–միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ (ինֆոգրաֆիկա)

Ադրբեջանական զինուժը կիրառել է 60–միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ (ինֆոգրաֆիկա)

Մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: Առաջնային գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60– միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ` արձակելով 2 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատարր վերահսկողությունն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը