Լրահոս

06.03.2017 09:35


Ավտոմեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել

Ավտոմեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել

Մարտի 6-ին՝ ժամը 00:49-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ Ռադիոկայմ թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 20/8 հասցեի մոտակայքում «Infiniti QX4» մակնիշի 34 MF 764 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Պ.) բախվել է ավտոճանապարհին գտնվող ձնակույտին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր՝ 1943 թ. ծնված Թ. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը