Լրահոս

06.03.2017 09:07


Ավտոմեքենաներ են արգելափակվել

Ավտոմեքենաներ են արգելափակվել

Մարտի 6-ին՝ ժամը 01:40-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի Չարենց թաղամասի դաշտամիջյան ճանապարհին «Volkswagen» մակնիշի 35 CD 853 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

***

Մարտի 6-ին՝ ժամը 01:07-ի, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Hyundai Santa Fe» մակնիշի 71 MP 100 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը