Լրահոս

06.03.2017 09:05


ՃՏՊ Աշտարակ-Ղազարավան ավտոճանապարհին

ՃՏՊ Աշտարակ-Ղազարավան ավտոճանապարհին

Մարտի 5-ին՝ ժամը 22:53-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ղազարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ղազարավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի 34 FD 132 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Ա.) բախվել է գազատար խողովակաշարի սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած՝ 1993 թ. ծնված Գ. Կ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Երևան քաղաքի «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը