Լրահոս

05.03.2017 10:37


Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը փակվել է

Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը փակվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի՝ ժամը 10:30-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը, իսկ այլընտրանքային ավտոճանապարհը՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք- Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը