Լրահոս

05.03.2017 12:03


Ավտոմեքենա է այրվել

Ավտոմեքենա է այրվել

Մարտի 5-ին՝ ժամը 02:50-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան նրբանցքի թիվ 14 շենքի բակում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:02-ին, մարվել՝ 03:18-ին:

Այրվել է «ՎԱԶ 21-099» մակնիշի 34 ՕL 031 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ:

Այս խորագրի վերջին նյութերը