Լրահոս

05.03.2017 11:02


Հրդեհ Փոքր Վեդի գյուղում

Հրդեհ Փոքր Վեդի գյուղում

Մարտի 4-ին՝ ժամը 22:25-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի Վիկտոր Դուրյան փողոցի տներից մեկի մոտակայքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ 01:09-ին:

Այրվել է Վ. Ա.-ին պատկանող տան տանիքը մասամբ՝ մոտ 50 քմ և 4 հատ անվադող:

Այս խորագրի վերջին նյութերը