Լրահոս

12.01.2010 12:59

Զոյա Թադևոսյան. «Ժողովուրդը բաժանվել է երկու մասի»

Զոյա Թադևոսյան. «Ժողովուրդը բաժանվել է երկու մասի»

-Ցավով եմ եկել այս ասուլիսին՝ մտածելով, թե ինչու մենք չենք կարողանում ձևավորել մի պետություն, որի իրավական հիմքերը հենց ընտրությունների միջոցով պետք է ամրացնել,-«Դուպլեքս» մամուլի ակումբում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադևոսյանը։ Նա ասել է, թե ընտրությունների արդյունքները զանգվածաբար կեղծվում են.

-Ես դրա ականատեսն եմ եղել 10-րդ ընտրատարածքում։ Շրջելով տեղամասերում՝ ականատես եմ եղել բազմաթիվ ընտրախախտումների։ Փոքրաթիվ մարդկանց միջոցով այդ ամենի դեմն առնելը դժվար է։

Բանախոսի համոզմամբ՝ ժողովրդի իշխանությունը սահմանադրական  կարգով վերականգնելու փորձերը դեռևս սպառված չեն, ու դա, ըստ նրա, բացատրվում է այն հանգամանքով, որ ժողովուրդը միասնական կամքի արտացոլում առայժմ չի ցուցաբերում.

-Մեր ժողովուրդը բաժանվել է երկու մասի. մի մասն իրականում իսկական քաղաքացիներ են, և հենց նրանց վրա կարելի է հույս դնել, իսկ մյուս մասն պարզապես մոլորյալներ են, որոնց ուղղակի քշում, բերում են տեղամաս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։