Լրահոս

04.03.2017 13:55


Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ի՝ ժամը 13:30-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը