Լրահոս

04.03.2017 15:10


Թիվ 47 երթուղային ավտոբուսում դրամապանակ էր գողացել

Թիվ 47 երթուղային ավտոբուսում դրամապանակ էր գողացել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Քանաքեռ 1-ին փողոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:

Պարզվել է, որ նա թիվ 47 երթուղային ավտոբուսի սրահում 1978 թ. ծնված Ալինա Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10.500 դրամ, 50 դոլար, զեղչի քարտեր, այցեքարտեր և նկարներ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը