Լրահոս

04.03.2017 09:00


Մոնթե Մելքոնյան փողոցում «Mercedes»-ը բախվել է արգելապատնեշին և սահել դեպի դաշտը

Մոնթե Մելքոնյան փողոցում «Mercedes»-ը բախվել է արգելապատնեշին և սահել դեպի դաշտը

Մարտի 3-ին, ժամը 23:22-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 35 SD 335 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Ի.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և սահել դեպի դաշտը (մոտ 20մ)․տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել ենավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը