Լրահոս

03.03.2017 16:35


Արթուր Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից

Արթուր Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ՝ բժիշկը, այսօր՝ մարտի 3-ին, հերթական անգամ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող եւ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին, ուսումնասիրել են նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:

Արթուր Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից եւ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց: Նրա նկատմամբ քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմը սահմանել է քսանչորսժամյա հսկողություն։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ամենօրյա այցերն Ա. Սարգսյանի առողջական վիճակի մշտադիտարկման նպատակով շարունակվելու են նաեւ ոչ աշխատանքային օրերին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը