Լրահոս

03.03.2017 15:20


Հայաստան - Ղազախստան հանդիպման տոմսերը վաճառքում են մարտի 3-ից

Հայաստան - Ղազախստան հանդիպման տոմսերը վաճառքում են մարտի 3-ից

Մարտի 26-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերը վաճառվում են մարտի 3-ից:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:

Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ: Այս մասին հայտնում են ՀՖՖ–ից։

Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ` 55 53 52, 55 53 51: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը