Լրահոս

03.03.2017 22:15


Կամավոր զինամթերք են հանձնել

Կամավոր զինամթերք են հանձնել

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների և Արարատի մարզի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 2-ին՝ ժամը 19.35-ին, վարչություն է ներկայացել 1961 թ. ծնված Ռաֆիկ Պ.-ն և կամավոր հանձնել 1 միավոր կարճեցված փողով և խզակոթով 12 մմ տրամաչափի հրացան՝ ձևափոխված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 33 փամփուշտ:

***

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ 1957 թ. ծնված Ռայա Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը