Լրահոս

03.03.2017 22:52


Զինամթերք՝ կամավոր

Զինամթերք՝ կամավոր

ՊՊԳՎ Վարդենիսի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1995 թ. ծնված Աբրահամ Ա.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է 28 մմ տրամաչափի, մեկփողանի, որսորդական, ողորկափող հրացան և հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:

***

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1969 թ. ծնված Արամ Ա.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 84 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 36 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 և 1 ինքնաշեն նռնակներ՝ պայթուցիչներով:


***

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1970 թ. ծնված Շիրակ Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:


***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 2-ին՝ ժամը 10.10-ին, 1982 թ. ծնված Անի Վ.-ն կամավոր հանձնել է կարճեցված փողով և խզակոթով, ջնջված գործարանային համարով, 16 մմ տրամաչափի, երկփողանի որսորդական հրացան՝ մեկ փողը հարմարեցված «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ՏՕԶ» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի հրազենի 8 փամփուշտ:

***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 2-ին՝ ժամը 21.05-ին, բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Կարո Մ.-ն և կամավոր հանձնել «Կարաբին» տիպի, 7.62 մմ տրամաչափի մեկփողանի հրացան, «Ջի 1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և 7.62 մմ տրամաչափի 47 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը