Լրահոս

03.03.2017 13:30


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 1-ին՝ ժամը 22.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 4 էլեկտրասյան մոտ իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Նիսսան»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին՝ ժամը 21.30-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին՝ ժամը 10.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 32/1 հասցեի մոտ բախվել է բենզալցակայանի արգելապատին և հրդեհվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին՝ ժամը 22.00-ին, Տաշիրի Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ 325» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 3-ին՝ ժամը 1.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 175 հասցեի դիմաց բախվել է մայթեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 17.8 կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենս» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն

Այս խորագրի վերջին նյութերը