Լրահոս

03.03.2017 13:02


Թունավորվել են գազի կաթսայից արտահոսած շմոլ գազից

Թունավորվել են գազի կաթսայից արտահոսած շմոլ գազից

Մարտի 2-ին՝ ժամը 9.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1975 թ. ծնված Արմինե Ա.-ն, 1994 թ. ծնված Թորգոմ Ք.-ն, և ժամը 10.50-ին հիվանդանոց է դիմել 1983 թ. ծնված Սուսաննա Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը՝ ժամը 9.30-ին, 1968 թ. ծնված Սուրեն Ա.-ն հաղորդում է տվել, որ վերջիններս թունավորվել են նույն օրը՝ ժամը 8.00-ի սահմաններում, Սարուխան գյուղում գտնվող իր քրոջ՝ Արմինե Ա.-ի տան խոհանոցում գտնվող գազի կաթսայից արտահոսած շմոլ գազի հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը