Լրահոս

03.03.2017 11:55


ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը մեկօրյա այցով ժամանելու է Երևան

ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը մեկօրյա այցով ժամանելու է Երևան

ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, մեկօրյա պաշտոնական այցով ժամանում Է Երեւան:

Պատվիրակության կազմում են Պետդումայի երեք կոմիտեների նախագահներ՝ ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, տրանսպորտի եւ շինարարության կոմիտեի նախագահ Եվգենի Մոսկվիչեւը, քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների հարցերի կոմիտեի ղեկավար Սերգեյ Գավրիլովը, ինչպես նաեւ տարածաշրջանների օրենսդիր մարմինների ղեկավարներ՝ Ղրիմի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, եւ Կրասնոդարի երկրամասի օրենսդիր ժողովի նախագահ Վլադիմիր Բեկետովը:

Պետդումայի հասարակայնության հետ կապերի եւ ԶԼՄ-ի հետ փոխգործակցության վարչությունից նշել են, որ հայ եւ ռուս պատգամավորների ուշադրության կենտրոնում կլինեն համատեղ աշխատանքի հարցերը խորհրդարանական հարթակներում, ներառյալ ՀԱՊԿ-ի, խորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովը, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը և այլն։

Այս խորագրի վերջին նյութերը