Լրահոս

03.03.2017 10:04


«Ալմաստ» գործարանի մոտ «BMW»–ն բախվել է էլ.սյանը, իսկ ավտոքարշակի վրա տեղափոխելու ժամանակ՝ բռնկվել

«Ալմաստ» գործարանի մոտ «BMW»–ն բախվել է էլ.սյանը, իսկ ավտոքարշակի վրա տեղափոխելու ժամանակ՝ բռնկվել

Մարտի 3-ին, ժամը 02:14-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի 34 VM 543 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Կ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակայքում գտնվող էլ.սյանը և քիչ անց (ավտոքարշակի վրա տեղափոխելու ժամանակ) բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:28-ին, մարվել՝ 02:44-ին:

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի առջևի հատվածը և սրահը:

Այս խորագրի վերջին նյութերը