Լրահոս

03.03.2017 08:23


«Կայզեր» սուպերմարկետի մոտ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ

«Կայզեր» սուպերմարկետի մոտ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ

Մարտի 3-ին, ժամը 00:39-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 148/2 հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում բախվել են «Toyota Camry» մակնիշի 01 OP 070 պետհամարանիշով և «Օպել» մակնիշի 34 PA 802 պետհամարանիշով (վարորդ Վ. Ի., ծնված 1993 թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը Վ. Ի.-ը և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լ. Պ.-ը (ծնված 1993 թ.) և Լ. Ս.-ը (ծնված 1973 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը