Լրահոս

02.03.2017 21:30


Արտակարգ դեպք Լոռու մարզում. Գյուլաքարակ գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Գյուլաքարակ գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գյուլաքարակ գյուղի միջնակարգ դպրոցից Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել նույն դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ, 10-ամյա Էմիլա Մուրադյանը, Բաբկեն Սուքիասյանը, Սիլվա Շահինյանը, Արեն Զալինյանը, Սարգիս Մարիկյանը և Կամո Դոխոլյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները դպրոցի ճաշարանում սնվելուց հետո թուլույթուն և սրտխառնոց են զգացել, որից հետո էլ շտապ տեղափոխվել են հիվանդանոց:

Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչությունում նյութեր ենախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը