Լրահոս

12.01.2010 12:37

Լավրովը Երևանում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը

Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հաղորդել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները Երևանում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։

Նրա խոսքերով՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացումները առաջադիմական և բազմածրագրային բնույթ են կրում։

-Չնայած գլոբալ ճգնաժամային երևույթներին՝ հայ-ռուսական առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, հումանիտար և միջտարածաշրջանային փոխհարաբերությունների ընթացքը ընդհանուր առմամբ դրական միտում ունի,-նշել է նա։

Անդրեյ Նեստերենկոն նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը նպասում է ՀՀ-ի սոցիալ-տնտեսական վիճակի կայունացմանը։

-Մասնավորապես, 2009թ. հունիսին Հայաստանը Ռուսաստանից 500 մլն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ վարկ է վերցրել։ Հաջորդիվ կարգավորվում են մասշտաբային ներդրումային ծրագրերը  տնտեսության և տրանսպորտի ոլորտներում,-ասել է նա։

Ընդգծենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում կլինի հունվարի 13-14-ը։

Հավելենք նաև, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով հունվարի 12-13-ը Ռուսաստանում է գտնվելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ըստ «Ռեգնում»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։