Լրահոս

02.03.2017 21:20


Գորիսում հրդեհ է բռնկվել

Գորիսում հրդեհ է բռնկվել

Մարտի 2-ին, ժամը 13:54-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 14:21-ին:

Այրվել է մոտ 600 քմ խոտածածկույթ:

Այս խորագրի վերջին նյութերը