Լրահոս

02.03.2017 15:05


Հրդեհ է բռնկվել Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում

Հրդեհ է բռնկվել Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում

Մարտի 2-ին՝ ժամը 12:16-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:33-ին, մարվել՝ 12:40-ին:

Այրվել են մոտ 300 քմ խոտածածկույթ և կայանած «КамАЗ» մակնիշի 215 OP 61 պետհամարանիշով ավտոմեքենայի 8 անվադողերը, որից՝ 2-ը մասամբ, 6-ը՝ ամբողջությամբ և ռետինե խողովակներ:

Այս խորագրի վերջին նյութերը