Լրահոս

02.03.2017 13:55


Երևանում «Nissan Skyline» բախվել է բենզալցակայանի գովազդային վահանակի պաշտպանիչ կառուցատարրին և բռնկվել. կա տուժած

Երևանում «Nissan Skyline» բախվել է բենզալցակայանի գովազդային վահանակի պաշտպանիչ կառուցատարրին և բռնկվել. կա տուժած

Մարտի 2-ին՝ ժամը 09:53-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 32/1 հասցեում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում «Nissan Skyline» մակնիշի 34 RS 370 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բենզալցակայանի գովազդային վահանակի պաշտպանիչ կառուցատարրին և բռնկվել: Ռ. Ա.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:04-ին, մարվել՝ 10:14-ին:

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի առջևի հատվածը՝ անվադողերով և սրահը՝ մասամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մինչև ժամը 11:17-ը իրականացրել հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը