Լրահոս

02.03.2017 10:08


Մյասնիկյան պողոտայի մոտ բախվել են «Nissan Murano»–ն և «Mercedes E320»–ը. տուժածների վիճակը կայուն ծանր է

Մյասնիկյան պողոտայի մոտ բախվել են «Nissan Murano»–ն և «Mercedes E320»–ը. տուժածների վիճակը կայուն ծանր է

Մարտի 1-ին, ժամը 22:13-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 12 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Murano» մակնիշի 34 RS 317 (վարորդ՝ 1999 թ. ծնված Ա. Հ.) և «Mercedes E320» մակնիշի 34 SQ 053 (վարորդ՝ 1976 թ. ծնված Գ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները և «Nissan Murano» ավտոմեքենայի ուղևոր՝ 1999 թ. ծնված Ա. Ե.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը