Լրահոս

02.03.2017 10:05


Ծովագյուղի կամրջի մոտ «ՎԱԶ-2106»–ը բախվել է արգելապատնեշին. կա տուժած

Ծովագյուղի կամրջի մոտ «ՎԱԶ-2106»–ը բախվել է արգելապատնեշին. կա տուժած

Մարտի 2-ին, ժամը 00:09-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 35 AR 735 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Ս. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս. Կ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը