Լրահոս

01.03.2017 17:05


Գնացքը մխրճվել է ոչխարի հոտի մեջ (լրացված)

Գնացքը մխրճվել է ոչխարի հոտի մեջ (լրացված)

Մարտի 1-ին՝ ժամը 13:04-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի մոտակայքում գնացքը մխրճվել է ոչխարի հոտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնատար գնացքը Արարատ-Արտաշատ Պիկետ 3.4 մոտակայքում (Տափերական գյուղ) բախվել է մանր եղջերավոր անասունների (ոչխար) հոտին (350 հատ). անկել են մոտ 120 ոչխար և վիրավորվել՝ 50-ը:

Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

Այս խորագրի վերջին նյութերը