Լրահոս

01.03.2017 16:30


Վթարային ջրանջատում Արարատում

Վթարային ջրանջատում Արարատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին՝ ժամը 10.00-20.00–ն, կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Նոր Կյուրին համայնքի 1, 2, 3 փողոցների, Մարմարաշեն, Այնթապ, Ջրահովիտ, Արևաբույր համայնքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը