Լրահոս

01.03.2017 14:35


Առկա է փլուզման վտանգ (լրացված)

Առկա է փլուզման վտանգ (լրացված)

Մարտի 1-ին՝ ժամը 11:04-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Խանջյան գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի պատերին առաջացել են ճաքեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տան (100 քմ, 1973 թ.-ի կառուցված) նկուղում (24 քմ), երկու ննջասենյակի (24 քմ) անկյունային պատերին և առաստաղներին առկա են ճաքեր (2-5 մմ):

Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ ՊԿ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:

Այս խորագրի վերջին նյութերը